Կաֆուն բացատրել է, թե ինչու է Դանի Կարվախալը աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը

«Ռոմայի» և «Միլանի» նախկին աջ պաշտպան Կաֆուն կիսվել է իր կարծիքով Դանիել Կարվախալի մասին, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում։

«Ես վաղուց եմ ասել, որ նա լավագույններից մեկն է աշխարհում։ Նա եզրային պաշտպան է, ով առաջ է գնում: Պաշտպան, ով փոխանցումներ է կատարում։ Պաշտպան, ով գոլեր է խփում, և դա նրան դուր է գալիս», – Կաֆուի խոսքերն է մեջբերում EFE-ն:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 15-ին, կայացել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Իսպանիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումը (3:0): Հանդիպման 45+2-րդ րոպեին Կարվախալը խփեց Իսպանիայի հավաքականի երրորդ գնդակը։

Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։