«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆերան Կորեան։
Աղբյուրի համաձայն՝ Տորեսը ցանկանում է հաջողության հասնել «Բարսելոնայում», և նա վստահ է, որ հաջողության կհասնի։
Անցած մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 42 հանդիպման, դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Տորեսի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։