Լամին Յամալը պատմական ռեկորդ գրանցեց EURO-ներում

«Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը Խորվաթիայի դեմ խաղում Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում է։

16 տարեկան 338 օրական հասակում իսպանացի ֆուտբոլիստը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երբևէ խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Նախորդ ռեկորդը պատկանում էր լեհ Կացպեր Կոզլովսկուն, ով 17 տարեկան 246 օրականում իր նորամուտը նշեց EURO-2021-ում Իսպանիայի հետ խմբային փուլի խաղում (1:1):