EURO-2024. Շվեյցարիան վստահ առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ

EURO-2024-ի A խմբի առաջին տուրի խաղում Շվեյցարիան մրցեց Հունգարիայի դեմ։

Մուրատ Յակինի սաները վստահ հաղթանակի հասան հունգարացիների նկատմամբ։ Առաջին կեսի 12-րդ րոպեին Կվադվո Դուան բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսի վերջին րոպեին Միշել Աբիշերը հեղինակեց իր ընտրանու երկրորդ գոլը։

Երկրորդ կեսում Բարնաբաշ Վարգան 66-րդ րոպեին մեկ գոլ հետ բերեց, բայց ավելին անել չհաջողվեց իր հավաքականին։

90+3-րդ րոպեին Բրել Էմբոլոն դրեց խաղի վերջնակետը։ Այսպիսով, Շվեյցարիան 3։1 հաշվով առավելության հասավ։