Հոլանդիայի հավաքականի հարձակվողը բաց կթողնի Լեհաստանի դեմ հանդիպումը

Կիրակի օրը Հոլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում մեկնարկում է Լեհաստանի դեմ խաղով։

Ինչպես հայտնում է De Telegraaf-ը, «նարնջագույններն» ավարտել են իրենց վերջին մարզումը Համբուրգ մեկնելուց առաջ առանց իրենց հարձակվողներից մեկի. Բրայան Բրոբբին դեռ վերականգնվում է ազդրի վնասվածքից, որը ստացել էր շաբաթվա սկզբին: Բրոբբին աշխատում է անհատական ​​ծրագրով։

Նշվում է, որ 22-ամյա Բրոբբին չի խաղա Լեհաստանի դեմ, այլ կմեկնի թիմի հետ խաղին։

Ակումբային մակարդակում Բրայան Բրոբբին ներկայացնում է «Այաքսը»: 2023/24 մրցաշրջանի 43 խաղում հարձակվողը խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում իր գործընկերներին։