«Լացիոյի» երկրպագուները դժգոհ են ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոյից։
Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նախորդ օրը Լոտիտոյի դեմ հանրահավաքին ակումբի ավելի քան 15 հազար երկրպագու է եկել։ Այս ակցիայի ժամանակ հռոմեական ակումբի երկրպագուները նույնիսկ մոմեր են վառել ու Աստծուն խնդրել, որ հեռանա Լոտիտոն։
Հարկ է նշել, որ «Լացիոն» Իտալիայի վերջին առաջնությունն ավարտել է մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում։
Հաջորդ մրցաշրջանում հռոմեացիները երկիրը կներկայացնեն մայրցամաքի երկրորդ ամենաբարձր վարկանիշային ակումբային մրցաշարում՝ Եվրոպա Լիգայում։