Մյունխենի մետրոյում տեղադրվել է Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի մեծ պատկերը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 14-ին, 38-ամյա դարպասապահը մասնակցել է Եվրո 2024-ի Գերմանիա – Շոտլանդիա (5:1) մեկնարկային հանդիպմանը։ Այս խաղը Նոյերի համար 35-րդ մեկնարկն էր Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում, ինչը Գերմանիայի պատմության մեջ ռեկորդ է:
Եվրոպացի ֆուտբոլիստներից այս ցուցանիշով ավելի բարձր են միայն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի (43 հանդիպում) և Իտալիայի նախկին պաշտպան Պաոլո Մալդինիի (36 հանդիպում):
Գերմանացի դարպասապահն իր նորամուտը Գերմանիայի հավաքականի կազմում նշել է 2009 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 120 հանդիպման, որոնցից 49-ում դարպասն անառիկ է պահել։