Լուկա Յովիչը չի տեղափոխվի «Զենիթ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանկտ Պետերբուրգի ակումբը «Միլանի» հարձակվողի համար հարցում է արել:
Սակայն սերբը կմնա իտալական ակումբում, հայտնում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն։ Կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի 23 հանդիպումներում Յովիչը դարձել է 6 գոլի հեղինակ։