Ռոդրիգո Բենտանկուրը ներողություն է խնդրել Հյոն Մին Սոնից կորեացիների հասցեին վատ կատակի համար։
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել «Թոթենհեմի» կիսապաշտպանի մասնակցությամբ: Դրանում ուրուգվայցի հաղորդավար Ռաֆա Կոտելոն Բենտանկուրին խնդրում է իր թիմակցի մարզաշապիկը։
«Սոնի՞ մարզաշապիկը։ Դա կարող է լինել նաև Սոնի զարմիկի շապիկը: Նրանք բոլորը նույն տեսքն ունեն»,- պատասխանել է Ռոդրիգոն:
Ավելի ուշ կիսապաշտպանը ներողություն է խնդրել Սոնից սոցիալական ցանցերում:
«Սոն, եղբայր։ Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, դա ուղղակի շատ վատ կատակ էր:
Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ և երբեք չեմ անարգի քեզ կամ վիրավորի մեկ ուրիշին: Ես քեզ սիրում եմ, եղբայր» – գրել է Բենտանկուրը: