Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
Թուրինյան ակումբը ցանկանում է ուժեղացնել կազմը վինգերներով, որպեսզի Մասիմիլիանո Ալեգրիի 3-5-2-ից անցում կատարի 4-2-3-1-ի՝ Տիագու Մոտտայի գլխավորությամբ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր , որ բյանկոներիները հետաքրքրված են Մեյսոն Գրինվուդի ծառայություններով: Գործարքը բարդանում է «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջներով. ակումբը տրանսֆերի համար պահանջում է 50 միլիոն եվրո:
Այս առումով «Յուվենտուսը» սկսեց այլընտրանքային տարբերակներ ուսումնասիրել: Դրանցից մեկը «Յունայթեդի» մեկ այլ խաղացող Ջեյդոն Սանչոն է:
Իտալական ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին դիտարկում է 24-ամյա անգլիացուն վարձակալելու տարբերակը՝ պայմանով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակի վճարել նրա աշխատավարձի մի մասը։ Սանչոն տարեկան վաստակում է մոտ 8,5 միլիոն եվրո։
«Յուվենտուսը» դեռ ձմռանը մոտ էր Ջեյդոնի հետ պայմանագիր կնքելուն, սակայն հետո տրանսֆերը չեղարկվեց Մասիմիլիանո Ալեգրիի կողմից: