«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան անձամբ է կապվել «Նապոլիի» ավագ Ջովանի դի Լորենցոյի հետ, ում ցանկանում է գնել թուրինյան ակումբը, հայտնում է Sportitalia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիչը զանգահարել է ֆուտբոլիստին՝ նրա հետ հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դի Լորենցոն հանդիպել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որպեսզի համոզի ֆուտբոլիստին մնալ թիմում։
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Դի Լորենցոն «Նապոլիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։