Թոմաս Մյուլեր. «Սա ընդամենը առաջին քայլն էր»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերն արձագանքել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Շոտլանդիայի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակին (5:1)։

«Սա ընդամենը առաջին քայլն էր։ Այս հանդիպումը հիանալի մեկնարկեց: Բայց մենք չենք կարող հանգստանալ, մենք պետք է կենտրոնացած մնանք»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ինսայդեր Պատրիկ Բերգերը։

A խմբի հաջորդ խաղում Գերմանիան հունիսի 19-ին կմրցի Հունգարիայի հետ, նույն օրը Շոտլանդիան կհանդիպի Շվեյցարիայի հետ։