Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է «Բարսելոնայում» իր աշխատանքի մասին կարծիքներով։
«Ես արդեն խոսել եմ այս մասին։ Նախագահից այնքան աջակցություն չեմ ստացել, որքան Չավին։ Այդ ժամանակ ինձ հեռացրին, և կարծում եմ, որ մենք «Ռեալից» հետ էինք մնում ինը միավորով:
Իսկ այժմ նրանք հետ էին մնում 10 միավորով։ Հաջողակ լինելու համար պետք է ունենալ նախագահի աջակցությունը»,- Կումանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։