«Բարսելոնայի» կիսապաշտպան և ավագ Սերխի Ռոբերտոն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողով հետաքրքրված է «Ժիրոնան»:
Այս պահին 32-ամյա ֆուտբոլիստը սպասում է իր ապագայի վերաբերյալ որոշմանը «Բարսելոնայի» կողմից։ Լրատվամիջոցները գրում էին, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է նվազել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Սևիլիան» և «Վալենսիան»:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։