«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատիս դե Լիգտի տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեև բանակցությունները դեռ չեն սկսվել։ Այս պահին անգլիական ակումբը մանրամասն ուսումնասիրում է հոլանդացի ֆուտբոլիստի խաղը։
2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է «Բավարիայի» 30 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Ֆուտբոլիստի արժեքը կազմում է 65 միլիոն եվրո, հայտնում է Transfermarkt պորտալը։