Եվրո-2024-ի մեկնարկային՝ Գերմանիա-Շոտլանդիա խաղ ավարտվեց տանտերերի ջախջախիչ՝ 5։1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացել է Գերմանիայի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը՝ դառնալով Եվրոպայի 2024 թվականի առաջնության առաջին գոլի հեղինակը
Հանդիպման 18-րդ րոպեին գերմանացիների առավելությունը գեղեցիկ հարվածով կրկնապատկել է Ջամալ Մուսիալան:
45-րդ րոպեին շոտլանդացիների պաշտպան Ռայան Պորտեուսը ուղիղ կարմիր քարտ է ստացել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի նկատմամբ խախտման համար: 45+1-ին րոպեին Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը խփել է իր թիմի երրորդ գոլը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 -մետրանոցը։
Երկրորդ կեսում Նիկլաս Ֆյուլկրուգը խփել է թիմի չորրորդ գոլը։ Շոտլանդացիները կարողացան մեկ գոլ հետ բերել Անտոնիո Ռյուդիգերիի ինքագոլի շնորհիվ։
Էմրե Ջանը վերջում խփեց իր ընտրանու հինգերորդ գոլը։