«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դարձավ Գերմանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլահարը Եվրոպայի առաջնություններում։
Գերմանացիները Շոտլանդիայի հետ խաղում բացել են հաշիվը 10-րդ րոպեին։ Ֆլորիան Վիրցը դարպասաձողից անդրադարձ հարվածով խփեց շոտլանդացիների դարպասը:
Ֆլորիան Վիրցը դարձավ նաև Եվրոպայի առաջնության առաջին գոլի ամենաերիտասարդ ռմբարկուն։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
Ընդհանուր առմամբ, 21-ամյա Վիրցը երկու գոլ է խփել Գերմանիայի հավաքականի կազմում։