Յուլիան Նագելսմանը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը։
Այսօր Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ում առաջին հանդիպումն է անցկացնում Շոտլանդիայի դեմ։
Այս օրը Նագելսմանը դառնում է 36 տարեկան 327 օրական։
«Բավարիայի» նախկին մարզիչը կգերազանցի Սրեշկո Կատանեցի ռեկորդը, ով Եվրո-2000-ում Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր 36 տարեկան 333 օրականում։