«Էվերթոնի» ավագը 16-րդ մրցաշրջանը կանցկացնի թիմում

«Էվերթոնի» պաշտպան և ավագ Շեյմուս Քոուլմանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի համար սա կլինի 16-րդ և վերջին մրցաշրջանը «Էվերթոնի» կազմում, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

2009 թվականի սկզբին «Էվերթոնը» գնեց իռլանդական «Սլայգո Ռովերսից» 60 հազար ֆունտով: 35-ամյա խաղացողը «Էվերթոնի» կազմում անցկացրել է 422 հանդիպում բոլոր մրցաշարերում:

Նախորդ մրցաշրջանում Քոլմանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 12 խաղի, իսկ թիմը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։