«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Ֆուլհեմի» կիսապաշտպանին

«Ֆուլհեմը» մերժել է «Բավարիայի» երկրորդ առաջարկը Ժոաու Պալինյայի համար:

Ինչպես հայտնում է Bild-ը, երեքշաբթի մյունխենյան ակումբը 45 միլիոն եվրո է առաջարկել պորտուգալացի կիսապաշտպանի համար։

Բայց լոնդոնցիներին այս գումարը չի բավարարել։ «Ֆուլհեմը» ցանկանում է ստանալ 58 միլիոն և ևս 9 միլիոն բոնուսներ. նման պայմանները համաձայնեցվել էին մեկ տարի առաջ, երբ գործարքը վերջին պահին ձախողվեց: