Մատս Հյումելսն այս ամառ կհեռանա ակումբից

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսն այս ամառ կհեռանա ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանացին ակումբից կլքի ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։

Նշվում է, որ 35-ամյա Հյումելսը առաջնահերթություն է տալու եվրոպական ակումբների առաջարկներին։ Նա արդեն մերժել է Սաուդյան Արաբիայի բոլոր առաջարկները։