Քոնոր Մաքգրեգորը հայտնել է, թե որ հավաքականը կհաղթի EURO-2024-ում

UFC-ի իռլանդացի մարտիկ Կոնոր Մակգրեգորը խաղադրույք է կատարել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի վրա։

«Վամոս, Իսպանիա! Հեշտ փող իմ ծննդյան օրը Եվրոյում Իսպանիայի հաղթանակի համար: Լավ ջեքփոթ»,- գրել է Քոնորը սոցցանցում՝ տեղադրելով իր խաղադրույքի սքրինշոթը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում և կմեկնարկի հունիսի 14-ին Գերմանիայի – Շոտլանդիա խաղով։

Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ում կխաղա նույն խմբում Իտալիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հետ։ Հունիսի 15-ին իսպանացիները Դորտմունդում կհանդիպեն Խորվաթիայի հավաքականի հետ խմբային փուլի 1-ին տուրում։