Իսպանիայի դատախազությունը Կառլո Անչելոտիի համար 5 տարվա ազատազրկում է պահանջում

Իսպանիայի դատախազությունը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին մեղադրանք է առաջադրել երկու հարկային հանցագործությունների համար, հայտնում է El Mundo-ն։

Նշվում է, որ կառավարական գործակալությունը պահանջում է իտալացուն 5 տարով ազատազրկել։ Անչելոտտին իր եկամտի բոլոր աղբյուրների համար հարկեր չի վճարել Մադրիդի «Ռեալում» իր առաջին ժամանակաշրջանում (2013-2015):

Կառավարական մարմինը հայտնաբերել է օֆշորային Vapia Limited ընկերության կողմից 2,5 միլիոն եվրոյի վճարումներ մարզչին այն բանից հետո, երբ կնքել է տասնյակ գովազդային պայմանագրեր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Nike-ը, Nexon Europe-ը և Cecil-ը: Դատախազության տվյալներով՝ իտալացին 2014 թվականին չի վճարել 386 361,93 եվրո, իսկ 2015 թվականին՝ 675 718,76 եվրո։

Այսպիսով, իսպանացի դատախազները պահանջում են Անչելոտտիին դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ առաջին հանցագործության համար, իսկ 3 տարվա ազատազրկման՝ երկրորդի համար։