«Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Իսպանիայի հետ հանդիպման նախօրեին կիսվել է 16-ամյա վինգեր Լամին Յամալի մասին։
«Հաճելի է տեսնել Լամին Յամալի նման երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների խաղադաշտում։ Եթե նա այսպես շարունակի, ապա կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Ես անհամբեր սպասում եմ հանդիպմանը և պատրաստ կլինեմ այս մարտահրավերին»,- Գվարդիոլի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Պրոֆեսիոնալ մակարդակում իր առաջին մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիա – Խորվաթիա հանդիպումը կկայանա հունիսի 15-ին Բեռլինում: