Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատում 24-ամյա հոլանդացու խաղը։ Նաև «Բավարիան» թույլ է տվել պաշտպանին բանակցել այլ թիմերի հետ, քանի որ մյունխենցիները մոտ ապագայում պայմանագիր են կնքելու Ջոնաթան Տայի և Հիրոկի Իտոյի հետ։
Անցած մրցաշրջանում Դե Լիգտը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։