Ֆրանսիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ իրենց վատ են զգացել EURO-2024-ի մեկնարկից առաջ

Մի քանի ֆուտբոլիստներ և Ֆրանսիայի հավաքականի աշխատակիցներ բողոքել են Եվրոպայի առաջնությանը Գերմանիա ժամանելուց հետո վատ ինքնազգացողությունից, հայտնում է RMC Sport-ը։

Հաղորդվում է, որ անձնակազմի որոշ անդամներ ունեն մեղմ մրսածության ախտանիշներ, իսկ մյուսները՝ մկանային ցավ և գլխացավեր։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստներն այս պահին առողջական լուրջ խնդիրներ չունեն, հիվանդացածների անունները չեն նշվում։

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան հունիսի 17-ին կհանդիպի Ավստրիայի հետ։