«Չեմպիոնների Լիգայում 48 հաղթանակ ունենք». Լապորտան պատմել է «Բարսելոնայի» հաջողությունների մասին

Ժոան Լապորտան, ով զբաղեցնում է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը, բարձր է գնահատել կատալոնական թիմի վիճակը եվրոպական բեմում։

««Բարսելոնայի» ապրանքանիշը ուժեղ է: Մենք աշխարհի լավագույն բազմասպորտային ակումբն ենք, Չեմպիոնների Լիգայում 48 հաղթանակ ենք տարել»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Առաջնության ավարտին «Բարսելոնան» Լա Լիգայում 85 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։