«Ատլետիկոն» երկարաձգել է պայմանագիրը Ակսել Վիտսելի հետ

Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է կիսապաշտպան Ակսել Վիտսելի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Նոր պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։

Նախորդ մրցաշրջանում 35-ամյա բելգիացին, ով տեղ է զբաղեցրել պաշտպանության կենտրոնում, ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։