Պաշտոնական․ Էդին Թերզիչը հեռացել է «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է Էդին Թերզիչի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ 41-ամյա մասնագետն ինքը խնդրել է խզել պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը։

Թերզիչը «Բորուսիայի» համակարգում սկսել է աշխատել 2010 թվականին։ 2018 թվականին նա միացել է հիմնական թիմի մարզչական շտաբին, այնուհետև կատարելով գլխավոր մարզիչ և տեխնիկական տնօրեն։ 2013-2015 և 2015-2017 թվականներին Թերզիչն աշխատել է որպես Սլվեն Բիլիչի օգնական՝ սկզբում «Բեշիքթաշում», ապա «Վեսթ Հեմում»։

Թերզիչի գլխավորությամբ թիմը 2021 թվականին նվաճեց Գերմանիայի գավաթը, 2023 թվականին Բունդեսլիգայում զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ 2024 թվականին հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։