Ժոզե Մոուրինյո. «Ընդմիջմանը քիչ էր մնում կոտրեի ոտքս»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ մի անգամ «Չելսիի» հանդերձարանում քիչ էր մնում կոտրեր ոտքը։

Պորտուգալացուն խնդրել են նշել իր սիրելի պահը հանդերձարանում, և նա պատմել է հետևյալը։

«Հանդերձարանում իմ սիրելի պահերից մեկն այն էր, երբ ընդմիջմանը քիչ էր մնում կոտրեի ոտքս «Սթեմֆորդ Բրիջում»: Ես ուզում էի հարվածել մերսման սեղանին և շատ ուժեղ հարվածել ինչ-որ բանի։ Ես ոտքի պաշտպաններ չունեի և քիչ էր մնում կոտրեի ոտքս»,- ասել է Մոուրինյոն TNT Sports-ին տված հարցազրույցում:

Մոուրինյոն «Չելսին» մարզել է 2004-ից 2007 թվականներին և 2013-ից 2015 թվականներին՝ թիմի հետ նվաճելով Պրեմիեր Լիգայի 3 տիտղոս։