Իլկայ Գյունդողան. «Նագելսմանը թիմին դարձրեց ավելի կառուցվածքային»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Իլկայ Գյունդողանը կիսվել է գալիք Եվրոյի սպասելիքներով՝ ասելով, թե ինչ է բերել թիմին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։

«Մենք վստահ ենք։ Մենք լավ խաղացինք, ունենք հիանալի թիմ՝ մեծ պոտենցիալով, և հիմա պետք է միայն արդյունք տալ։ Վերջին խոշոր մրցաշարերում մենք մեզ ճիշտ չդրսևորեցինք։

Հույս ունենք, որ այս անգամ կարող ենք օգտվել երկրպագուների աջակցությունից և էյֆորիայից, որ ապրում է մեր երկիրը։ Սա մեզ օգնում է առաջ գնալ: Բայց մենք հասկանում ենք, որ նախ պետք է խաղադաշտում վաստակել երկրպագուների վստահությունը։ Եթե ​​դա ստացվի, մենք հնարավորություն կունենանք հեռուն գնալու։

Նագելսմանը թիմին դարձրեց ավելի կառուցվածքային։ Նա հստակ պատկերացումներ ունի այն մասին, թե ինչ է ուզում։ Միևնույն ժամանակ, թիմի հետ մարզչական շտաբի աշխատանքում հանգստության զգացում կա, նրանք վստահ են խաղացողների վրա, և դա լավ է ազդում մեզ վրա։

Մենք հասկանում էինք, որ ամեն ինչ չէ, որ կատարյալ կանցնի և գիտեինք, որ սխալներ կլինեն, բայց միշտ զգում էինք, որ մարզիչը աջակցում է թիմին։ Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, և մենք կարող ենք ցույց տալ մեր լավագույն կողմը, որպեսզի փոխհատուցենք նրա վստահությունը»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։