Ալվարո Մորատա. «Մենք այստեղ ենք տիտղոսը նվաճելու համար»

Իսպանիայի հավաքականի հարձակվող և ավագ Ալվարո Մորատան կիսվել է առաջիկա Եվրո-2024-ի սպասելիքներով։

«Մենք այստեղ ենք տիտղոսը նվաճելու համար։ Վերջին Եվրոյում մենք պարտվեցինք կիսաեզրափակչում, նախորդ Եվրոյում դուրս մնացինք 1/8-րդ եզրափակիչում։ Մենք նկատելիորեն բարելավվում ենք։

Շատ դժվար է հաղթել Եվրոպայի առաջնությունում, բայց մենք հիանալի թիմ ունենք։ Մենք գիտենք, որ դժվարությունների ենք հանդիպելու, գիտենք, որ հեշտ չի լինելու, բայց մենք պատրաստ ենք դրան»,- Մորատայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։