Լիոնել Մեսսին պատասխանել է մարզչական կարիերայի հնարավորության մասին հարցին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խաղն ավարտելուց հետո հակիրճ պատասխանել է մարզչական կարիերայի հնարավորության մասին հարցին։

«Ես միշտ ասել եմ, որ չեմ ուզում մարզիչ լինել։ Ինձ դա դուր չի գալիս»,- ասել է Մեսսին ESPN Argentina-ին տված հարցազրույցում։

Մեսսին ավելի վաղ ասել էր, որ կարիերան կավարտի «Ինտեր Մայամիում», սակայն դեռ չի մտածում ֆուտբոլից հեռանալու մասին։