Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու չի խաղալու Արգենտինայի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերում

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին լրագրողների հարցին։

«Ես խոսել եմ մարզիչ Խավիեր Մասկերանոյի հետ, և ճշմարտությունն այն է, որ մենք երկուսս էլ հասկանում էինք իրավիճակը։ Այժմ դժվար է մտածել Օլիմպիական խաղերի մասին, քանի որ մենք Ամերիկայի գավաթի խաղարկությունում ենք։ Երկու-երեք ամիս անընդմեջ կլինի, երբ ես չեմ լինի ակումբում, ավելին, ես այն տարիքում չեմ, որ ամեն տեղ խաղամ։

Ես պետք է զգույշ ընտրեմ, և երկու մրցաշար անընդմեջ խաղալը չափազանց շատ կլիներ։ Ինձ շատ բախտ վիճակվեց խաղալ Օլիմպիական խաղերում և հաղթել դրանցում։ Դա հիանալի փորձ էր ֆուտբոլային մակարդակով»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։