Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել MLS

Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է լրագրող Գերսիա Գրոուվը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել 31-ամյա ֆուտբոլիստի հետ։

Վարանը վերջերս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»: 2023/24 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «կարմիր սատանաների» 32 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Իր կարիերայի սկզբում Վարանը հանդես է եկել «Լենսում» և «Ռեալում»։