Լուկա Մոդրիչը համաձայնել է կրկնակի կրճատել աշխատավարձը «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի նոր պայմանագրի մանրամասները։

Ինչպես հայտնում է OK Diario-ն, 38-ամյա խորվաթն ակումբում մնալու համար համաձայնել է կրկնակի կրճատել իր աշխատավարձը։ Նոր մեկ տարվա պայմանագիրը նրան կվաստակի տարեկան 5 միլիոն եվրո։

Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 533 հանդիպում, խփել 39 գոլ և կատարել 86 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանը թիմի հետ միասին դարձել է Չեմպիոնների Լիգայի վեցակի հաղթող, ինչպես նաև Իսպանիայի քառակի չեմպիոն։

2023/24 մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։