«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է երկարաձգել Էրիկ տեն Հագի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը նախնական բանակցություններ են վարել և որոշել շարունակել համագործակցությունը։

Ակումբի հետ Տեն Հագի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառը։

Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի ամառվանից։

Անցած մրցաշրջանում մանկունիանցիները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են ութերորդ հորիզոնականը և նվաճել Անգլիայի գավաթը: