Ալեսանդրո Նեստան գլխավորեց իտալական թիմը

«Մոնցան» հայտարարել է Ալեսանդրո Նեստային թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

48-ամյա իտալացին կնքել է մեկ տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

«Մոնցան» նախկինում մարզել է Ռաֆայել Պալադինոն: Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց 12-րդ տեղը Ա Սերիայում: