Պիրս Մորգանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» որոշմանը․ «Փայլու՜ն»

Լրագրող և «Արսենալի» երկրպագու Պիրս Մորգանը հեգնանքով է արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի» որոշմանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Էրիկ տեն Հագին պահելու որոշմանը։

«Փայլու՜ն», – գրել է Մորգանն իր սոցիալական ցանցերում՝ գրառմանը մի քանի ծիծաղաշարժ էմոջիներ ավելացնելով։

Ավելի վաղ The Athletic-ը հայտնել էր, որ Տեն Հագը կշարունակի մարզել անգլիական թիմը։ Նշվել է, որ ակումբը հանդիպում է ունեցել 54-ամյա մասնագետի հետ, որից հետո երկու կողմերը համագործակցությունը շարունակելու հետաքրքրություն են հայտնել։

Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի ամառվանից։