Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, գերմանացի պաշտպանով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։
Ակումբը, որտեղ խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, պատրաստ է Ռուդիգերին առաջարկել 100 միլիոն եվրոյի պայմանագիր։