«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի համար, հաղորդում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա անգլիացին «Յուվենտուսի» ներկայացուցիչներին հասկացրել է, որ իր համար առաջնային է թուրինյան ակումբ տեղափոխվելը։
Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Գրինվուդի վաճառքից վաստակել 50 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսը» չի պատրաստվում 30 միլիոնից ավելի վճարել՝ առանց բոնուսները հաշվի առնելու։
Նշվում է նաև, որ «Յուվենտուսը» կկարողանա իրականացնել այս գործարքը միայն այն բանից հետո, երբ վաճառի Ֆեդերիկո Կիեզային կամ Մատիաս Սուլեին։
Նախորդ մրցաշրջանում Գրինվուդը վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում։ Նա անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։