Դանի Կարվախալ․ «Հուսով եմ, որ նա կմնա»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է թիմի ավագ Նաչո Ֆերնանդեսի հնարավոր հեռանալու հետ կապված իրավիճակի մասին։

Մադրիդյան թիմի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ըստ վերջին տեղեկությունների՝ կողմերը երկարաձգելու շուրջ համաձայնության չեն եկել, սակայն «Ռեալը» խաղացողին նոր պայմանագիր է առաջարկել մեկ մրցաշրջանով։

«Ես չգիտեմ, թե նա ինչ է անելու հետո: Հիմա նա կասկածում է. Նաչոն դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու։ Հուսով եմ, որ նա կմնա, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Կարվախալը Marca-ին: