«Միլանը» այս շաբաթ կհայտարարի Պաուլո Ֆոնսեկային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, իտալական ակումբը պորտուգալացի մասնագետի նշանակման մասին կհայտարարի հինգշաբթի, իսկ նույն օրը կկայանա այս իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիս։
Կողմերը պայմանավորվել են պայմանագիր, որը հաշվարկվելու է «2+1» սխեմայով։ Մարզչի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։