Կրիշտիանու Ռոնալդու. «Երբ խաղում ես ազգային հավաքականում, բոլոր գոլերն առանձնահատուկ են»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (3։0)։

«Երբ խաղում ես ազգային հավաքականում, բոլոր գոլերն առանձնահատուկ են: Ես շատ ուրախ էի, որ եկա, խաղացի և գոլեր խփեցի։ Բայց գլխավոր նպատակը հաղթելն ու լավ խաղ ցուցադրելն էր։ Թիմը լավ էր պաշտպանվում, շատ լավ դինամիկա ունեինք։ Շնորհավորում եմ բոլորին, ովքեր խաղացել են: Շնորհակալ եմ նաև երկրպագուներին, նրանք միշտ կիրք են ցուցաբերում, և դա շատ կարևոր է մեզ համար։

Ես միշտ պատրաստ եմ։ Ես 100% պրոֆեսիոնալ եմ։ Սա իմ կյանքն է։ Ես ինձ նվիրում եմ 100%, ոչ թե 80% կամ 90%: Ես պատրաստ եմ օգնել երկրին ու թիմին։ Հիմա մենք խոսում ենք մարզչի որոշման մասին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record.pt-ը։

Այս խաղում Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ։ Ռոնալդուի համար այս գոլերը 129-րդ և 130-րդն էին ազգային հավաքականների մակարդակով։ Նաև Ռոնալդուի համար այս հանդիպումը դարձավ 1226-րդ ամենաբարձր մակարդակով, ինչը համաշխարհային ռեկորդ է։