«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Էրիկ տեն Հագի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կմնա իր պաշտոնում, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը հանդիպում է ունեցել 54-ամյա մասնագետի հետ, որից հետո երկու կողմերը համագործակցությունը շարունակելու հետաքրքրություն են հայտնել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը հրաժարվել է շարունակել բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում մանկունիանցիները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են ութերորդ հորիզոնականը և նվաճել Անգլիայի գավաթը։