Անդրես Ինյեստան նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է։

– Պատմության լավագույն ֆուտբոլիստը:

-Մեսսի. Իմ կարծիքով, նա ավելի լավն է, քան ցանկացած այլ ֆուտբոլիստ։

– Ուրախացա՞ք Մեսսիի հաղթանակով աշխարհի առաջնությունում:

«Այո, սա հիանալի կարիերայի կատարյալ գագաթնակետն է, նա այդ տարիքում դարձավ լավագույնը և այն ամենից հետո, ինչ անցավ Արգենտինայի հավաքականի հետ և անձնական մակարդակով», – Ինյեստայի խոսքերն է մեջբերում Infosfcb-ն X սոցիալական ցանցում։