Եվհենի Ցիմբալյուկը հեռացել է «Ուրարտուից»

Ուկրաինան ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշեն են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտուին» 2022 թվականի սեպտեմբերին։

Ցիմբալյուկը թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։

2022/23 մրցաշրջանում Եվհենին «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։