Անտոնիո Ռուդիգերը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, տեղի ակումբներից մեկը գերմանացուն 100 մլն եվրո է առաջարկել 4 մրցաշրջանի համար։ Ռուդիգերը դեռ չի հասցրել պատասխանել անանուն թիմի առաջարկին։ Ֆուտբոլիստը կարողացավ ընդամենը երկու մրցաշրջան անցկացնել Մադրիդի «Ռեալի» կազմում, որտեղ նա նվաճեց առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։

31-ամյա Ռուդիգերը մեկ գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի վերջին առաջնությունում։ Գերմանացին «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով։