«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը ցանկանում է մշտական հիմունքներով մնալ իր թիմում։ Il Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ մարոկկացին չի ցանկանում վերադառնալ «Ֆիորենտինա», իսկ հետո նոր թիմ փնտրել։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ ամռանը վարձակալել էր Ամրաբատին, սակայն կիսապաշտպանը ղեկավարությանը չէր համոզել մշտական հիմունքներով գործարք կնքել։ Սոֆյանը լավ խաղաց մրցաշրջանի վերջին հանդիպումներում, որից հետո հույս կար, որ մարոկկացուն դեռ կգնեն։
Հիշեցնենք, որ Ամրաբատը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։