«Յուվենտուսի» հարձակվողը տեղափոխվեց բրազիլական թիմ

«Յուվենտուսը» հայտարարել է հարձակվող Կայո Խորխեի «Կրուզեյրո» տեղափոխության մասին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 22-ամյա հարձակվողը բրազիլական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերային գումարը կազմել է 7,2 մլն եվրո։

Կայո Խորխեն «Յուվենտուս» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Սանթոսից» 7 միլիոն եվրոյի դիմաց։ 22 խաղում նա դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։